Զելենսկին հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ. նախատեսված է առանձին հանդիպում Բայդենի հետ


Զելենսկին հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ. նախատեսված է առանձին հանդիպում Բայդենի հետ

  • 15-09-2023 10:46:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է սեպտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին։
 
Նշվում է, որ  Զելենսկին «եկող հինգշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ»։ Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսում գործակալության աղբյուրների համաձայն, Զելենսկին մտադիր է նաև այցելել ամերիկյան օրենսդիր մարմին՝ մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։ Գործակալությունն ընդգծում է, որ Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ մայրաքաղաք տեղի կունենա «Կոնգրեսում Ուկրաինային 21 միլիարդ դոլար ռազմական և հումանիտար օգնություն հատկացնելու հարցի քննարկման ֆոնին»։
 
Բայդենի և Զելենսկու ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված են սեպտեմբերի 19-ի օրվա առաջին կեսին։
 
Սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակով նիստ է տեղի ունենալու, սակայն մինչ այժմ ոչ ուկրաինական, ոչ ամերիկյան կողմերը չեն հաստատել նախագահների մասնակցությունն այս հանդիպմանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play