Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել ԼՂ հարցով


Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել ԼՂ հարցով

  • 19-09-2023 17:32:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Ֆրանսիան կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ «Չկա որևէ պատրվակ՝ արդարացնելու նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչների, որոնք ամիսներ շարունակ արդեն տառապում են ապօրինի շրջափակման հետևանքով։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Փարիզը կոչ է անում շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ «Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որն այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- նշվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար միանձնյա պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play