Զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել իշխանական պատգամավորներին մտնել «Եռաբլուր»


Զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել իշխանական պատգամավորներին մտնել «Եռաբլուր»

  • 21-09-2023 10:04:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կեսգիշերից զոհված զինծառայողների հարազատները «Եռաբլուրում» են՝ թույլ չտալու իշխանությունների ներկայացուցիչների մուտքը զինվորական պանթեոն։
 
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ, երբ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը փորձեցին պանթեոն մտնել։
 
Զոհված զինառայողների հարազատները նկատելով նրանց մեքենան, մոտեցան՝ վիրավորանքներ հնչեցնելով, հրմշտոց տեղի ունեցավ։ Տարածքում ոստիկաններ չկային, նրանք ավելի ուշ եկան, փորձեցին հանդարտեցնել իրավիճակը: Պատգամավորները լքեցին «Եռաբլուրը»։
 
Հարազատները շարունակում են տարածքում հերթապահել։
 
2022-ի այս օրն էլ զոհվածների ծնողները կրկին գիշերվանից «Եռաբլուրում» էին որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։
 
Առավոտյան, նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը և բերման էին ենթարկել փողոցը փակած մայրերին։ Նրանք «Ազատությանը» պատմել էին, որ ոստիկաններն իրենց քաշքշելով են բերման ենթարկել։ Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկվածների թիվը 40-ն է։
 
Արտակ Խուլյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play