Վաղ առավոտից քաղաքացիները փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը


Վաղ առավոտից քաղաքացիները փողոցներ են փակում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը

  • 22-09-2023 10:34:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վաղ առավոտյան քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան, կարճ ժամանակով փակվել էր նաև Սարյան փողոցը։
 
Կան բերման ենթարկվածներ, բերման ենթարկվածների թվում է նաև ընդդիմադիր նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
 
Ոստիկանությունը բերման ենթարկվածների թիվ դեռ չի հաղորդում։
 
Երեկ ընդդիմությունը հանրահավաքի ժամանակ կոչ արեց այսօր առավոտից փակել Երևանի փողոցները և դա անել այնքան ժամանակ, մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
 
«Ես ձեզ հավաստիացնում եմ կարգապահ և միասնական ջանքերով շատ կարճ, նույնիսկ օրերի ընթացքում դա տեղի է ունենալու», - նշեց Անդրանիկ Թևանյանը:
 
Երեկ ընդդիմությունը հարթակից նաև հայտարարեց, որ այսօր փորձելու են շրջափակել Կառավարության շենքը, որպեսզի խափանեն գործադիրի այսօրվա նիստը: Ցուցարարներն այս պահին հավաքվում են նաև Հանրապետության հրապարակում։
 
Ռոբերտ Զարգարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play