Հաջիև. Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը


Հաջիև. Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը

  • 22-09-2023 12:53:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են զենքը վայր դրած ղարաբաղցիների հանդեպ համաներման որոշում կայացնելու հնարավորությունը:
 
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
 
Նրա խոսքով, Ադրբեջանը թույլ կտա հեռանալ Ղարաբաղից զինված կազմավորումների այն անդամներին, ովքեր վայր կդնեն զենքը:
 
«Այս երաշխիքները մենք տալիս ենք ամենաբարձր մակարդակով», - ասել է Հաջիևը։ - «Մենք պաշտոնապես՝ նախագահի մակարդակով կերաշխավորենք Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները Ադրբեջանի Սահմանադրության ներքո։ Սա նշանակում է, որ մենք նրանց վերաբերվելու ենք այնպես, ինչպես մեր քաղաքացիներին․ խաղաղ բնակչությունը խնդիր չպետք է ունենա։ Նախկին զինվորականների համար էլ դիտարկում ենք համաներման հնարավորությունը, քանի որ հրադադարի և ռազմական միջամտության արդյունքում մենք համաձայնել ենք, որ զենքերը վայր դնողներն ազատ կարձակվեն»։
 
Այնուամենայնիվ, ըստ Ալիևի խորհրդականի, Ղարաբաղի հայության վերաինտեգրման գործընթացում կարող են լինել բարդություններ:
 
«Այս պահին մենք տեսնում ենք, որ կան որոշ առանձին խմբեր և սպաներ, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ խմբեր դեպի անտառներ են գնում։
 
Բայց մենք չենք կարծում, որ սա ամենամեծ խնդիրն է կամ խնդիր է անվտանգության համար», - նշել է Հաջիևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play