Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը


Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը

  • 22-09-2023 14:18:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչ Դոմինգոս Էստևաո Ֆեռնանդեսը ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում իր երկրի մտահոգությունն է հայտնել ռազմական բռնության սրման կապակցությամբ և ցավակցություն հայտնել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո բռնությունը գերակշռեց երկխոսությանը՝ վտանգելով երկու երկրի միջև խաղաղության ջանքերը:
 
Մոզամբիկի ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը միանշանակ նախատեսում է վեճերի խաղաղ կարգավորում, ընդգծել է՝ կրկին կոչ անելով կողմերին, վերջ տալ բռնությանն ու հանդես գալ խաղաղության հասնելու համար իրական երկխոսության օգտին: Նա ողջունել է տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը և կոչ արել խստորեն պահպանել այն:
 
«Կողմերին կոչ եմ անում ամբողջությամբ պահպանել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը, որով հայտարարվել է հրադադարի և հակամարտության բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին»:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play