Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի ժողովրդին՝ հաջորդը դուք եք. Բրեդ Շերման


Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի ժողովրդին՝ հաջորդը դուք եք. Բրեդ Շերման

  • 28-09-2023 11:49:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Արցախում մեր աչքի առաջ էթնիկ զտումներ են ծավալվում. հայերը լքում են իրենց տունը, որն ավելի քան 2000 տարեկան է: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։
 
«Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ազդակ է Հայաստանի բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն:
 
Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ վերջ տվեք հիմա, այլապես պատժամիջոցների կենթարկվեք:
 
Անցյալ շաբաթ պատգամավոր Քրիս Սմիթը և ես բանաձեւ ներկայացրեցինք Արցախում ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Սա 21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա»,- նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play