Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել է․ կայանված հայկական մարդատարներ են բռնկվել


Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել է․ կայանված հայկական մարդատարներ են բռնկվել

  • 28-09-2023 13:14:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող  «Կամազ» մակնիշի բեռնատար է շրջվել, ինչ հետևանքով հրդեհ է բռնկվել։  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։ Հաղորդվում է, որ 8 տոննա տարողությամբ բենզատարը շրջվել է ճամփեզրին։ Պատահարի հետևանքով բռնկվել են նաև հայերի պատկանող «Համմեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որոնք կայանված են եղել ճանապարհի եզրին։
 
Ըստ ադրբեջանական կողմի՝ հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը հարակից տարածքներ։
 
Ռուսական կողմից ու Արցախի իշխանություններից միջադեպի վերաբերյալ  տեղեկություններ չկան։ Չի հաղորդվում նաև տուժածների մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play