Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունը վարկաբեկում է կազմակերպությունը որպես ինստիտուտ. Մարուքյան


Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունը վարկաբեկում է կազմակերպությունը որպես ինստիտուտ. Մարուքյան

  • 03-10-2023 11:02:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելած «այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արել է՝ լեգիտիմացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից կատարված մյուս հանցագործությունները»։
 
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի գնահատմամբ՝ նրանք հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ:
 
«Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- նշել է Մարուքյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play