ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշմանը
04-10-2023 11:03:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վաշինգտոնը հարգում է Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը, այդ թվում՝ Հայաստանի:
Այս մասին հերթական ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ այս որոշմամբ Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ խթանելու արդարությունը, պատասխանատվությունը՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։