ԼՂ-ի ղեկավարության ստեղծած խուճապի պատճառով գնացին հայերը. Ալիևի հերթական արդարացումը


ԼՂ-ի ղեկավարության ստեղծած խուճապի պատճառով գնացին հայերը. Ալիևի հերթական արդարացումը

  • 06-10-2023 18:43:03   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեին և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
 
«Հանդիպմանը նշվել է, որ մոտ ապագայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ՝ կազմակերպության մասնագիտացված կառույցների հետ մեկտեղ, մեկ այլ առաքելություն կուղարկվի Ղարաբաղ, և Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին»,- ասված է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
 
Ըստ դրա՝ հանդիպմանը Ալիևն ասել է, որ Հայաստանի հետ սահմանին Լաչինի անցակետի ստեղծման օրվանից՝ 2023թ. ապրիլին, Ադրբեջանը աջակցում է ԼՂ-ում հայերի բժշկական տարհանման կազմակերպման գործընթացին ԿԽՄԿ-ի միջոցով:
 
Նրա խոսքով՝ ներկայումս ադրբեջանական բուժանձնակազմը ծառայություններ է մատուցում տեղի հայ բնակչությանը Ստեփանակերտում:
 
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին անդրադառնալով՝ Ալիևը նշել է. «Այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»:
 
Ինչպես հայտարարել է Ալիևը, միգրացիոն պետական ծառայության, Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները սկսել են բնակչության գրանցման գործընթացը:
 
Ալիևի խոսքով՝ ենթակառուցվածքի կարևոր օբյեկտները, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո, իսկ շրջանին էլեկտրաէներգիա է մատակարարվում։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play