ԼՂ-ից բռնի տեղահանված 302 անձ շարունակում է բուժումը ՀՀ բուժհաստատություններում. 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր


ԼՂ-ից բռնի տեղահանված 302 անձ շարունակում է բուժումը ՀՀ բուժհաստատություններում. 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

  • 07-10-2023 13:20:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի տարբեր բուժհաստատություններում իրենց առողջության վերականգնումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 302 բուժառու:
 
Նրանցից 113-ի վիճակը շարունակում է ծանր մնալ, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակը:
 
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, ևս 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում: Նախօրեին Հայաստանից Ֆրանսիայի և Բուլղարիայի բուժհաստատություններ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնց վիճակը փոքր-ինչ կայունացել է:
 
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ առաջնային առողջապահական բուժհաստատություններ է դիմել 13 646 անձ, այսինքն՝ նրանք կցագրվել են որևէ ամբուլատորիայի կամ պոլիկլինիկայի:
 
«Սա կարևոր գործընթաց է հատկապես նրանց համար, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, առաջնային է հաշվառվել որևէ բուժհաստատությունում»,- նշեց Բաղդասարյանը՝ տեղեկացնելով՝ այս գործընթացին զուգահեռ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով գրանցել այն մարդկանց, որոնք առողջապահական ոլորտում աշխատելու ցանկություն ունեն և մասնագիտությամբ բժիշկ են:
 
«261 բուժաշխատող արդեն իսկ գրանցվել է Առողջապահության ազգային ինստիտուտում, նրանք համապատասխան դասընթաց անցնելուց հետո կկարողանան աշխատել բուժհաստատություններում: 125-ը ավագ բուժաշխատող է, 136-ը՝ միջին բուժաշխատող»,- ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
 
ՀՀ ԱՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ առկա են 273 ավագ բուժաշխատողի և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր հաստիքներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play