ԼՂ-ում տեղի ունեցածի սցենարը հենց Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ է գրվել. Գարո Փայլան


ԼՂ-ում տեղի ունեցածի սցենարը հենց Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ է գրվել. Գարո Փայլան

  • 10-10-2023 10:22:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սոչիում Էրդողանի ու Պուտինի հանդիպումից հետո ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից օրեր անց էլ Ադրբեջանը հարձակվեց: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Պուտինը չեն ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, որովհետև այն կարող է այլ պետությունների համար օրինակ լինել, իսկ դա վտանգավոր է ռուսական վարչակազմի համար։
 
Փայլանի կարծիքով` ԼՂ-ում տեղի ունեցածի սցենարը հենց Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ է գրվել:
 
«Այս սցենարի վերջնական նպատակը ժողովրդավարական Հայաստանի ավարտն է, ՌԴ կողմից Հայաստանի ներառումը միութենական պետության կազմում` որպես երկրորդ Բելառուս, ուստի եթե ամբողջ աշխարհի հայերը` որպես մեկ ժողովուրդ հասկանում են դա, ապա պետք է համախմբվեն այս մեծ վտանգը կանխարգելելու համար»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play