Բայրամովն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Բայրամովն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

  • 10-10-2023 13:11:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման, «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների իրականացման շուրջ են խոսել Բաքվում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին ու Ադրբեջանի արտգործնախարարա Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը։
 
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները։
 
Ըստ հաղորդման՝ Սաֆարին Ադրբեջանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
 
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կառույց է, որին միացել են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կառույցի 27-րդ նիստը տեղի է ունենում Շուշիում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play