Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար


Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար

  • 12-10-2023 10:27:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղ են աշխատում:
 
Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։
 
«Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները բավարարելու համար, այլև իր տարածքը որպես միջանցք տրամադրել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ», - հայտարարել է Ռոհանին։
 
Փոխնախարարը միաժամանակ նշել է, որ այդ հնարավորությունը Մոսկվան դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իրանական երթուղին գործնականում դարձրել են անվտանգ և այլընտրանքային ուղի ռուսական հացահատիկի արտահանման համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play