Wildberries-ը միջնորդավճար է սահմանել


Wildberries-ը միջնորդավճար է սահմանել

  • 12-10-2023 14:37:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Wildberries-ը միջազգային Visa և Mastercard քարտերով ապրանքների համար գնման գնի 3%-ի չափով միջնորդավճար է սահմանել, ասվում է ընկերության կայքում։
 
Նշվում է, որ միջնորդավճար գանձելու մասին պայմանագրի պայմանները գործում են հոկտեմբերի 9-ից։
 
Wildberries-ի մամուլի ծառայության Telegram ալիքի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-ից գանձվելու է միջնորդավճար՝ գնման գնի 3%-ի չափով՝ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերների համար վճարելիս։
 
 
Փոփոխությունն անդրադարձել է այս միջազգային վճարային համակարգերի միայն ռուս քարտապանների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play