ԵՄ–ն անվերապահորեն աջակցում է ՀՀ–ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա


ԵՄ–ն անվերապահորեն աջակցում է ՀՀ–ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա

  • 17-10-2023 13:50:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։
 
«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարեց նա։
 
Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։
 
«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play