«3+3» ձևաչափը երբեք նախատեսված չի եղել հակամարտությունների կարգավորման համար. Ամիրբեկով


«3+3» ձևաչափը երբեք նախատեսված չի եղել հակամարտությունների կարգավորման համար. Ամիրբեկով

  • 24-10-2023 15:01:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «3+3 ձևաչափը երբեք նախատեսված չի եղել որպես որևե կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման համար հարթակ, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նա ընդգծել է, որ հարավկովկասյան երեք պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ նման ֆորմատն ստեղծելու առաջարկի հեղինակը Ադրբեջանի ղեկավարն է։
 
«Ի սկզբանե, նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցության ծավալման մասին էր։ Ցավոք սրտի, սակայն, որոշ ոչ տարածաշրջանային պետություններ, իրենց նպատակները հետապնդելով, փորձում են լուծումներ պարտարդել՝ ելնելով ներքին օրակարգից։ Նրանք ինչ-որ կերպ փորձում են մեծացնել Հարավային Կովկասում առկա լարվածությունը, ինչպես նաև վտանգել երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play