Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները


Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները

  • 03-11-2023 10:15:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ս․թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։
 
Դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը։
 
Դեսպանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է խարսխվի տարածաշրջանի խաղաղությունը։
 
Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ որևէ սպառնալիքի անթույլատրելիությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play