Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը


Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

  • 18-11-2023 10:50:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
 
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
 
Դեռ հունիսի էր Երևանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից պաշտոնական նամակով դիմել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:
 
Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր:
 
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը Կանադայի Վանկուվեր քաղաքում էր։
 
Արտակ Խուլյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play