«Ցանկանում ենք կառուցել անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա․ Հաջիև


«Ցանկանում ենք կառուցել անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա․ Հաջիև

  • 18-11-2023 12:33:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն ցանկանում է կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն՝ հիմնված տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա, Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
 
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Հաջիևը, մասնավորապես, նշել է՝ խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում։
 
«Մենք ցանկանում ենք ստեղծել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն հիմնված արդարության, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման, տարածքային բոլոր պահանջների դադարեցման վրա», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
Բաքուն հրաժարվել է վաշինգտոնյան հանդիպումից՝ ԱՄՆ-ին մեղադրելով «միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։
 
Բաքուն նաև Ֆրանսիային է մեղադրում «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play