Սաֆարյան. «Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը»


Սաֆարյան. «Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը»

  • 23-11-2023 15:38:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու հնարավորությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
 
Նրա փոխանցմամբ, Հայաստանը մտադիր չէ նաև արծարծել Գյումրից 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։
 
«Այս պահին մեր օրակարգում նման թեմաներ չկան»,- ասել է փոխնախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play