ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան


ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

  • 29-11-2023 16:00:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ. «Ես տեղյակ եմ, որ այսօր էլ Արցախի նախագահը Ադրբեջանի հետ կապի մեջ է: Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք՝ ընդդիմադիր դաշտը: Հիմա այդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում, թե ինչ է բանակցում իրենից հարցրեք»:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 44-օրյա քննիչ հանձնաժողովի իր մասնակցությամբ նիստից հետո:
 
«Ղարաբաղի ղեկավարությանը ես առաջարկել եմ հանդիպենք՝ կետ առ կետ անցնենք, թե ինչպես ենք պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակում, ինչ պետք է լինի, հլը որ պատասխան չեմ ստացել»,- ասաց Բաբայանը:
 
Խոսելով 44 օրյա պատերազմի մասին վերջինս նկատեց՝ պատերազմի ժամանակ ուժեղն է  թելադրում իր կամքը:
 
«Ադրբեջանն ամեն անգամ պահանջ է դրել, որ մինչև Շուշի չհասնի, պատերազմը չի կանգնելու»,- ասաց Բաբայանը և հարցին, թե պատերազմի ո՞ր օրն եք հասկացել, որ Ադրբեջանը հաղթում է պատասխանեց, որ մինչև պատերազմի սկսվելն է հասկացել. «Դրա համար նամակներով դիմել եմ թե՛ նախկին, թե՛ ներկայիս ղեկավարներին, որ դատապարտված եք պարտության: Հետո կատարավել է այն սցենարը, որը ես գրել եմ, կարող եք վերցնել նամակս սցենարը նայել: Հաղթելու տարբերակ, եթե խելոք ճիշտ ռազմական ղեկավարություն նշանակեին կհաղթեինք»:
 
Հարցին, թե ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ ՀՀ իշխանությունը արցախցիների իրավունքների և անվտանգության վերաբերյալ խաղաղության պայմանագրում որևէ կետով չի անդրադառնում Բաբայանը պատասխանեց, որ եթե նման բան թույլ տան, դա մեծ սխալ է լինելու: Բաբայանը նաև նկատեց, որ այս փուլում հնարավոր չի համարում խաղաղության պայմանագրի կնքումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play