Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ


Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

  • 08-12-2023 14:08:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:
 
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
 
Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:
 
2021֊2022 թվականների ընթացքում, Ա.Գ.-ն «Տելեգրամ» հավելվածում իր կողմից ստեղծված և կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակով, զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ ներգրավելով նաև այլ հանցակիցների:
 
Ա.Գ.-ի կողմից կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակի միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ  քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ  քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ: 
 
Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play