Կամո ունանյանը հաղթանակը նվիրեց Արա Մարտիրոսյանի հիշատակին


Կամո ունանյանը հաղթանակը նվիրեց Արա Մարտիրոսյանի հիշատակին

  • 21-12-2023 15:57:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 17-ին  Երևանում կայացավ «Mix fight 54» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ռուս մարզիկ Ալեքսեյ Նովիկովի հետ։ 
 
Ռուս մրցակիցը, թեպետ MMA-ի տարբեր մարտերում ուներ հաղթանակներ, սակայն Կամո Ունանյանի հետ մարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում։ Կամոն նոկաուտի ենթարկեց ռուս մրցակցին ու փայլուն հաղթանակ տանելով MMA-ում գրանցեց այս տարվա իր 5-րդ հաղթանակը։
 
Մարտի ավարտին Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է իր ընկեր, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հիշատակին, ով օրերս անժամանակ հեռացավ կյանքից։  
 
Հիշեցնենք, որ MMA մարձաձևում սա Կամո Ունանյանի 5-րդ գերազանց հաղթանակն է, որից 4-ը՝ նոկաուտով։  Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 5 հաղթանակ և ոչ մի պարտությունը։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և ջախջախիչ հաղթանակ տարավ։ Իսկ ապրիլի 30-ին մենամարտեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ և ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի Ունանյանը նոկաուտի ենթարկի մրցակցին։ Երրորդ հաղթանակը տարավ Ղըրղըզստանի  MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի նկատմամբ՝ մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց երիտասարդ մարզիկին։
 
Չորրորդ հաղթանակը գրանցեց սեպտեմբերի 3-ին՝ ուզբեկ մարզիկ Ալիմժոն Շադմանովի նկատմամբ։ Մարտը ընդամենը տևեց 2 րոպե 58 վայրկյան, Կամո Ունանյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։ 
 
 
Հայաստանի կարատեի միություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play