Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան


Սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների. Ալեն Սիմոնյան

  • 22-12-2023 13:59:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այս ընտրությունը մեզ համար ցանկալի չէ՞, սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների: Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ. նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կուսակցական հաճախակի անցկացվող նիստերը վկայում են այն մասին, ու ՔՊ-ն պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների:
 
«Իրենք ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել. մանկապարտեզ չի: Ո՛չ, նման հարց չի քննարկվել, նույնիսկ իրար չենք հարցրել: Իմաստը ո՞րն է. այսինքն` մենք օրենք ունենք, որ ցանկանում ենք ԱԺ-ում անցկացնել, չե՞նք կարողանում. նպատակը ո՞րն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իշխանությանը պարտադրվում է խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա Ալեն Սիմոնյանը նշեց.
 
«Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել ռուսները, կարող էին ամերիկացիները ինչ-որ ձևով գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին պարտադրել, մեզ ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել, մեզ վրա լծակ չունեն, պետք չէ, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն` լավ, դուք լեգիտիմ եք, շնորհավորական ուղերձ ուղարկեն: Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք, իսկ ժողովրդավարական երկրին պարտադրել կարելի է միայն գրավելով կամ հարձակվելով, ուրիշ ձևով՝ քաղաքական առումով, մեզ վրա չեն կարող ազդեցություն ունենալ»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play