Վրաստանում գնացքների երթևեկությունը խաթարվել է, որոշ կայարաններ հոսանքազրկվել են


Վրաստանում գնացքների երթևեկությունը խաթարվել է, որոշ կայարաններ հոսանքազրկվել են

  • 25-12-2023 14:58:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Մեկ օր առաջ ուժեղ փոթորիկը Բաթումում ծառեր է տապալել, տանիքներ քանդել և էլեկտրահաղորդման գծեր վնասել։
 
Վրաստանի արևմտյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ուղղություններով կասեցվել է ուղևորատար գնացքների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրաստանի երկաթգիծ» ընկերությանը։
 
Նշվում է, որ խաթարվել է երկաթգծի կոնտակտային ցանցի էլեկտրամատակարարումը, Ռիկոթի լեռնանցքի շրջանում հոսանքազրկվել են Խաշուրիի և Զեստաֆոնիի միջև ընկած կայարանները:
 
Երեկ Բաթումում և Վրաստանի արևմտյան հատվածում գրանցված ուժեղ փոթորիկը ծառեր է տապալել, տանիքներ քանդել և էլեկտրահաղորդման գծեր վնասել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play