Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է․ զրուցել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է․ զրուցել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

  • 27-12-2023 12:50:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
 
Նշվում է, որ զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացը և մատնանշելով Հայաստան կատարելիք իր այցը, ընդգծել է, որ Իրանը շարունակելու է կառուցողական ջանքեր գործադրել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության համար:
 
Բայրամովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի կառուցողական դիրքորոշման համար: Նա Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցությունների գործընթացը դրական է գնահատել և հույս հայտնել, որ մոտ ապագայում երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կկնքվի:
 
Կողմերը քննարկել են նաև մինչև տարեվերջ Աստարա գետի վրա նոր կամրջի բացման արարողությունն անցկացնելու հարցը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play