Արցախցիներն ահազանգում են․ Հայբիզնես բանկը (Ամիօ բանկ) խտրական վերաբերմունք է ցուցաբերում


Արցախցիներն ահազանգում են․ Հայբիզնես բանկը (Ամիօ բանկ) խտրական վերաբերմունք է ցուցաբերում

  • 05-01-2024 14:46:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ArmLur.am-ին են ահազանգել քաղաքացիներ և նշել, որ Հայբիզնես բանկը խտրական վերաբերմունք է ցուցաբերում արցախցիների նկատմամբ։
 
Ըստ քաղաքացիների՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ բռնի տեղահանված արցախցիների Հայբիզնես բանկում ունեցած վարկերը զրոյացվել են, խոսքը հատկապես ոսկու գրավով վարկերի մասին է: Մեզ դիմած քաղաքացիները, սակայն, ասում են, որ ոչ բոլորին է բախտ վիճակվել զրոյացնել վարկերը։
 
Ի դեմ մեզ հայտնեցին նաև, որ բացի վարկային գծերից ավանդի գրավադրմամբ, աշխատավարձով վարկային գծերն էլ են զրոյացվել: ArmLur.am-ը մանրամասներ պարզելու համար՝ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Հայբիզնես բանկի Գլխամասային գրասենյակի պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
 
Նանիկ Աղասյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play