Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը մինչև 2029-ը. թուրք նախարար


Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը մինչև 2029-ը. թուրք նախարար

  • 08-01-2024 11:31:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը, հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
 
«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է նա։
 
Նախարարը հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։
 
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ի պատասխան Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play