ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, և սա շատ լուրջ խնդիր է. Արմեն Գրիգորյան


ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, և սա շատ լուրջ խնդիր է. Արմեն Գրիգորյան

  • 09-01-2024 13:36:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»:
 
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավելելով՝ գիտենք, որ սեպտեմբերի 19-ից սկսած տեղի է ունեցել էթնիկ զտում ԼՂ-ում և մենք մինչև այժմ որևէ բացատրություն չենք ստացել, թե ՌԴ խաղապահների ներկայաութամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտում:
 
Լրագրողի դիտարկմանը, թե այդ մասին բազմիցս խոսվել է ամենաբարձր մակարդակով, որ մենք ենք ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է.
 
«ՌԴ նախագահը 2020 թվականի դեկտեմբերի և հունվարին հարցազրույցներ է տվել, և ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Այսինքն մինչ այդ ՌԴ-ն ինքն էր ճանաչում: ՌԴ-ն ունեցել է նոյմբերի 9-ի համաձայնագիր և պարտավորություն ուներ ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը»:
 
Հարցին, թե ՀԱՊԿ-ից մենք այնուամենայնիվ հրաժարվում ենք, թե՞ ոչ Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից:
 
«Որևէ ակնկալիք չունենք, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի վրա, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանի իր սուվերեն տարածքը: Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և հասկացել ենք, որ մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից: Երբ որ հայտարարություն կանեն և գնահատական կտան, կպաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությւոնը և այն սահմանները, որ ՀՀ-ն ունի, այն ժամանակ կհասկանանք թե ինչ ենք անում»,- ասել է Գրիգորյանը:
 
Վերջինս նաև նկատել է՝ երբ ՀԱՊԿ դիտորդները փորձում էին գալ և նրանց հարցրել ենք՝ գալիս եք ո՞ր սահմանը պաշտպանելու, նրանք որևէ հստակ պատասխան չեն տվել. «Այսինքն ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, ՀԱՊԿ-ը չի ճանաչել իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում և սա շատ լուրջ խնդիր է ՀՀ-ի համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play