Արդարադատության նախարարը Պորտուգալիայում երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ


Արդարադատության նախարարը Պորտուգալիայում երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ

  • 15-01-2024 12:12:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարը Պորտուգալիայում կայացած ՀԻԵԿ Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի նիստում երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ. Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման, քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցերը:
 
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։
 
Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։
 
Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:
 
Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:
 
Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play