Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ․ Պուտին


Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ․ Պուտին

  • 17-01-2024 13:09:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:
 
«Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է ՌԴ նախագահը։
 
Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այսպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի։
 
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է և հիմա էլ պաշտպանելու է իր շահերը։ Միաժամանակ, շարունակել է նա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ են դարձել, և այս ամենը հանգեցրել է ստեղծված իրավիճակին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play