Բաքուն քննադատում է Ադրբեջանում ԵՄ դեսպանին


Բաքուն քննադատում է Ադրբեջանում ԵՄ դեսպանին

  • 17-01-2024 15:53:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյին՝ վերջինիս հայտարարությունների համար։
 
Եվրոպացի դիվանագետը երեկ երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ «ցնցված է Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդումներից»՝ հավելելով, որ «յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի իրավունք»։
 
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն «անհիմն» և «անպատասխանատու» է որակել Եվրամիության դեսպանի հայտարարությունը և նրան խորհուրդ տվել կենտրոնանալ «ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և վատ վերաբերմունքի վրա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play