ՆԱՏՕ-ն ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիքներ չի տեսնում. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն ՌԴ-ի կողմից անմիջական սպառնալիքներ չի տեսնում. Ստոլտենբերգ

  • 23-01-2024 14:45:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ստոլտենբերգի խոսքով` փետրվարին դաշինքի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ռազմական արտադրության ավելացման հարցը:
 
ՆԱՏՕ-ն ներկայումս իր դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
 
«Ուղղակի և անմիջական սպառնալիքներ չենք տեսնում դաշնակիցներից որևէ մեկի նկատմամբ։ Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին, ուժեղացնում ենք մեր զգոնությունը, մեր ներկայությունը դաշինքի արևելյան թևում, բայց նպատակը հենց այն է, որ կանխենք ցանկացած հարձակում դաշնակիցներից որևէ մեկի վրա»,-ասել է նա։
 
Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ փետրվարին դաշինքի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական արտադրության ավելացումը:
 
«Ես այսօր կքննարկեմ ռազմական արտադրության ավելացումը Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստում։ Բացի այդ, դաշնակից երկրների պաշտպանության նախարարները հաջորդ ամիս կքննարկեն այդ թեման»,-նշել է նա։
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է 155 միլիմետր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ դաշինքի լայնածավալ 1,2 միլիարդ դոլարի չափով ներդրումների մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play