Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ կմատակարարի Sea King ռազմական ուղղաթիռներ


Գերմանիան Ուկրաինային առաջին անգամ կմատակարարի Sea King ռազմական ուղղաթիռներ

  • 24-01-2024 15:53:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գերմանիան Ուկրաինային վեց բազմաֆունկցիոնալ Sea King ուղղաթիռ կմատակարարի, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
 
Sea King-ը հուսալի և հզոր ուղղաթիռ է, որը կօգնի ուկրաինացիներին շատ ոլորտներում՝ սկսած Սև ծովի վրայով հետախուզություն իրականացնելուց մինչև զինվորականների տեղափոխումը: Սա Գերմանիայից այս տեսակի առաջին առաքումն է»,- ասել է նախարարը, բայց  չի նշել ուղղաթիռների առաքման ժամկետը։
 
Պիստորիուսը նաև մատնանշել է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու անհրաժեշտությունը՝ բնակչությանը պաշտպանելու համար։
 
Ըստ Die Zeit պարբերականի՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն էլ զգուշացրել է, որ Գերմանիան միայնակ չի կարողանա օգնել Ուկրաինային:
 
Նախարարը կոչ է արել արդարացիորեն բաշխել Ուկրաինային տրվող օգնության բեռը ԵՄ շրջանակներում։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին, սակայն նախազգուշացրել է հնարավոր ֆինանսական լարվածության մասին, եթե Գերմանիան ստիպված լինի միայնակ կրել «Ուկրաինայի հակամարտության ֆինանսական բեռը», և կոչ է արել ԵՄ մյուս անդամներին ուժեղացնել աջակցությունը Կիևին:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play