Երևանը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Բաքվից դեռ չի ստացել


Երևանը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Բաքվից դեռ չի ստացել

  • 25-01-2024 16:00:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
 
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
 
Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա:
 
Շողիկ Գալստյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play