ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին

  • 06-02-2024 15:52:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: 
 
Քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:
 
ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
 
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:
 
Որոշվել է հանդիպումները դարձնել շարունակելի։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play