ՄՔԴ-ին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ


ՄՔԴ-ին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ

  • 07-02-2024 11:54:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին պաշտոնապես միանալու առիթով:
 
«Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- գրել է պատգամավորն X-ի իր միկրոբլոգում:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play