ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ

  • 16-02-2024 12:45:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։  
 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման հարցում փոխադարձ հետաքրքրությունը։
 
Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։ 
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play