Անհարմար է, «Եռաբլուր»-ում ենք, ես եկել եմ եղբորս ծնունդը շնորհավորելու. Արամ Սարգսյանը՝ լրագրողներին


Անհարմար է, «Եռաբլուր»-ում ենք, ես եկել եմ եղբորս ծնունդը շնորհավորելու. Արամ Սարգսյանը՝ լրագրողներին

  • 05-03-2024 14:56:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Գիտեք՝ սպարապետի ծնունդն է, ու ես չեմ պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ»:
 
Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
 
Հարցերի տեղատարափին վերջինս կրկին արձագանքեց, որ եղբոր ծննդյան օրը չի պատրաստվում քաղաքական հարցազրույց տալ:
 
Հարցին, թե հա՞շտ է, որ իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը անվանում է Ադրբեջան, վերջինս նշեց. «Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք: Դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար, անհարմար է, «Եռաբլուր»-ում ենք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունը շնորհավորելու, հիմա թողեք գնամ: Ես չեմ խոստացել որևէ հարցազրույց տալ և չեմ ուզում որևէ մեկի հետ բանավիճել»:
 
Դիտարկմանը, թե դուք աջակցում է մի իշխանության, որը թաղել է եղբոր ազատագրած Արցախը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, կարող եք նայել, համաձայնել կամ չհամաձայնել, թե ով և երբ են թաղել, երբ որ քո նմանները 5000 քվե էին տալիս»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play