Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածը միակողմանի փակ է


Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածը միակողմանի փակ է

  • 23-03-2024 10:43:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել:
 
Մարտի 23-ին՝ ժամը 08։00-ի դրությամբ, ճանապարհը միակողմանի փակ է։
 
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
 
Հիշեցնենք, որ մարտի 20-ին՝ ժամը 11:56-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։
 
Պարզվել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 300 խմ):
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play