«Բևեռի» գրասենյակներն ու անդամների տները խուզարկում են


«Բևեռի» գրասենյակներն ու անդամների տները խուզարկում են

  • 29-03-2024 12:49:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ոստիկանության Նոր Նորք բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 4 տասնյակ հասցեներում, իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
Հավելյալ տեղեկություն չի տրամադրվում։
 
Ըստ Ազգային ժողովրդավարական բևեռի՝ խուզարկել են իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի, մարզերում իրենց գրասենյակներն ու այլ աջակիցների տները։
 
Կիրակի օրը ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ 3 անձանց ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Հովակիմյանը, Գևորգյանն ու Մովսիսյանը «Բևիռի» աջակիցներ են։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play