«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել


«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

  • 29-03-2024 15:52:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
 
Այս մասին տեղեկանում ենք Միլիտոնյանի էջից։
 
Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է շուրջ 5 տարի՝ 2019-ից սկսած:
 
Մուշեղ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է:
 
Ավելի վաղ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: Թե որքանո՞վ ընկերության որոշումը և նրա հրաժարականը կապ ունեն իրար հետ, հայտնի չէ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play