Իրազեկում. փոփոխություններ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ


Իրազեկում. փոփոխություններ տուգանային միավորների կիրառման վերաբերյալ

  • 02-04-2024 15:16:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝
 
Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։
 
Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։
 
1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։
 
Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
 
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։
 
 
ՀՀ ՆԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն