Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը


Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը

  • 03-04-2024 13:53:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին նշված է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատների» (EAPD) ֆեյսբուքյան էջում:
 
Որպես առաջին կին թեկնածու՝ 2022 թվականին Էլեն Ասատրյանը ստացել էր ամենաշատ ձայները քաղաքային խորհրդում: Հաղթելով Գլենդելի քաղաքային խորհրդի այս ընտրություններում՝ նա դարձավ առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցնելու է Լոս Անջելեսի շրջանի չորրորդ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնը:
 
X-ի իր միկրոբլոգում Էլեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ ոչ մի կարևոր գործ հեշտությամբ չի ստացվում: «Այս հաղթանակը պահանջեց թիմային աշխատանք և հաստատակամություն: Բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը կարող են հպարտանալ այս հաջողությամբ, այն արդարության և ներառականության արտահայտությունն է»,- գրել է նորընտիր քաղաքապետը:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը