Մերձավոր Արևելքը պետք է «ետ կանգնի անդունդի եզրից». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


Մերձավոր Արևելքը պետք է «ետ կանգնի անդունդի եզրից». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

  • 15-04-2024 14:57:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի բնակիչները բախվել են ավերիչ լայնամասշտաբ հակամարտության իրական վտանգի: Այս մասին նա ասել է կիրակի օրը՝ ապրիլի 14-ին, համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
 
«Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության համար, որպեսզի թույլ չտա հետագա էսկալացում»,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամական ​​շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման և հումանիտար օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: «Ո’չ տարածաշրջանը, ո’չ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ էլ ավելի մեծ պատերազմ»,-եզրափակել է Գուտերեշը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը