Իսրայելի դեմ պատասխան գործողությունն ավարտվել է. Աբդոլլահիան


Իսրայելի դեմ պատասխան գործողությունն ավարտվել է. Աբդոլլահիան

  • 15-04-2024 15:59:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մերձավոր Արևելքի իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները:
 
Կողմերը վերահաստատել են Գազայի հատվածում անհապաղ զինադադարի և ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։
 
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի թեման նույնպես Մերձավոր Արևելքն է եղել։ Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը: Ֆիդանն էլ նշել է, որ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ճիշտ ազդակներ ուղարկեն՝ կանխելու լարվածության աճը։
 
 
Հեղինակ`Մերի Ներսիսյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը