Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է մտցվել


Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է մտցվել

  • 16-04-2024 13:48:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Այսօր Վրաստանի խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է մտցվել։ Մուտքը սահմանափակ է լինելու այցելուներով, և շենք կարող են մուտք գործել միայն հրավիրված անձինք։ Սահմանափակումները չեն ազդի հավատարմագրված լրագրողների վրա, հայտնում է Sputnik Грузия-ն։
 
Լիագումար նիստում պատգամավորները կքննարկեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Օրենքի հակառակորդները խոստացել են առավոտյան ժամը 11-ին վերսկսել բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ:
 
Նախորդ օրը օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան, 14 մարդ բերման է ենթարկվել հասարակական կարգը խախտելու համար։ Ռուսթավելի պողոտայում ուշ գիշերը վերականգնվել է երթեւեկությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը