Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից. APA


Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից. APA

  • 17-04-2024 10:43:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի համալիրից, այս մասին հայտնում է ադրբեջանական APA պետական լրատվական գործակալությունը։
 
Աղբյուրի համաձայն՝ խաղաղապահ զորախումբը վանքի «տարածքը լքել է ընդամենը մի քանի օր առաջ»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։
 
«Այսպիսով, Ադրբեջանի տարածքից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը մեկնարկել է», - հավելում է APA գործակալությունը։
 
Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գերատեսչությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
 
Մոտ տասն օր առաջ Ադրբեջանի Ականազերծման պետական գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, որ «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը